Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Թերապիա

Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել

Ինչու՞ են սառչում ոտքերը: Ի՞նչ անել

Ակտիվ կենսակերպը, առողջ սննդակարգը և վնասակար սովորություններից հրաժարվելը Ձեզ կօգնեն հաղթահարել սառը ոտքերի խնդիրը: Կառուցվածքային և ֆիզիոլոգիական առանձնահատկությունների պատճառով մարմնի մասերից ամենահաճախը սառչում են վերջույթները, հատկապես ոտքերը: Սա պայմանավորված է նրանով, որ ոտնաթաթի շրջանում գրեթե չկա ճարպային հյուսվածք, իսկ մկանները շատ քիչ են: Այդ պատճառով ցուրտ եղանակին, եթե ոտքերին չկան տաք կոշիկներ, մեծ ջերմատվության պատճառով ոտքերը սառչում են: Որոշ մարդկանց մոտ ոտքերը սառչում են ոչ միայն տարվա ցուրտ եղանակին, այլ նույնիսկ ամառվա շոգին:

 

Ինչու՞ է այդպես տեղի ունենում, և ի՞նչ անել այդ դեպքում:


ՍԱՌԸ ՈՏՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

 

  • Վեգետաանոթային դիստոնիա: Այս պայմանական ախտորոշումը կարելի է դնել մարդկանց  80%-ին: Սիմպատիկ և պարասիմպատիկ նյարդային համակարգերի աշխատանքի աններդաշնակությունը բերում է անոթների և ներքին օրգանների տոնուսի կարգավորման խանգարման, որը հաճախ  պահանջում է երակների տոնուսը վերականգնող միջոցներով (դետրալեքս) բուժում:•    Ցածր զարկերակային ճնշում: Սառչող վերջույթները բավականին տարածված խնդիր են հիպոտոնիկների մոտ: Ցածր զարկերակային ճնշման դեպքում արյան հոսքը դանդաղում է, այդ պատճառով հիպոտոնիկները հաճախ են սառչում :
  • Հիպոթիրեոզ: Վահանաձև գեղձի ֆունկցիայի ընկճման դեպքում օրգանիզմում բոլոր գործընթացները դանդաղում են: Այդ պատճառով հիպոթիրեոզի ժամանակ առաջանում է քրոնիկական հոգնածություն և սառնության զգացում:
  • Մարմնի կոնստիտուցիան: Հաճախ ոտքերը սառչում են ասթենիկների մոտ՝ նեղ կրծքավանդակով նիհար մարդկանց մոտ: Ասթենիկների մոտ սիրտը փոքր չափերի է, ինչի հետևանքով այն ի վիճակի չի լինում ապահովել օրգանիզմի նորմալ արյունամատակարարումը:.
  • Երկաթդեֆիցիտային սակավարյունություն: Այս հիվանդության դեպքում թթվածնաքաղց է առաջանում: Հյուսվածքները (այդ թվում նաև անոթային) բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում , որի պատճառով վերջույթներում (ձեռքերում և ոտքերում) սառնության զգացում է առաջանում:
  • Ճիճվակրություն: Ստամոքսաղիքային ուղու մակաբույծները թույներ են արտադրում, որոնք ազդում են անոթների տոնուսի վրա:
  • Ծխելը: Հայտնի է, որ նիկոտինը կաող է անոթների սպազմ առաջացնել:
  • Անոթների աթերոսկլերոտիկ փոփոխություններ: Խոլեստերինային վահանիկները խոչընդոտում են արյան նորմալ հոսքին:
  • Մեջքի հիվանդություններ: Ոտքերը կարող են սառչել օստեոխոնդրոզի ժամանակ, մասնավորապես, նյարդային վերջավորությունների ճմլման դեպքում, որը կարող է բերել վերջույթներում սառնության զգացողության առաջացման և նույնիսկ նրանց ընդարմացման:
  • Որոշ դեղորայքի ընդունում: Բետա-ադրենոբլոկատորներն առաջացնում են ծայրամասային անոթների սպազմ, ինչի հետևանքով մարդը մրսկան է դառնում՝ առաջին հերթին վերջույթների շրջանում:

 

ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՍԱՌՉՈՒՄ ՈՏՔԵՐԸ: Ի՞ՆՉ ԱՆԵԼ

 

Ինչպե՞ս սառնամանիքին փողոցում չմրսել


Որպեսզի խիստ ձմեռը առողջության վրա չանդրադառնա, կարևոր է ճիշտ հագնվել; Սա հատկապես վերաբերվում է նրանց, ում աշխատանքը կապված է փողոցում երկարատև մնալու հետ:

 
Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹԵ ՈՏՔԵՐԸ ՍԱՌՉՈՒՄ ԵՆ


Եթե դուք նկատել եք, որ նույնիսկ տաք եղանակին Ձեր վերջույթները սառչում են, ապա ավելի լավ է դիմել բժշկի՝ տվյալ ախտանիշի հստակ պատճառը պարզելու համար: Վերացնելով պատճառ հանդիսացող հիվանդությունը՝ Դուք ընդմիշտ կազատվեք սառը ոտքերի խնդրից:


Ահա մի քանի խորհուրդ, որոնք պետք է ընդունեն այն մարդիկ, ում ոտքերը հաճախ են սառչում.

 

  • Մարզեք անոթները:  Դրա համար շատ հարմար են կոնտրաստային պրոցեդուրաները. կոնտրաստային ցնցուղը կամ ոտնաթաթերը սառը և տաք ջրի մեջ հերթով իջեցնելը: Օգտակար կլինեն նաև սաունաները և այն բաղնիքները, որտեղ  «տաք» պրոցեդուրաներից հետո նախատեսված է սառը ջրով լվացում:
  • Զբաղվեք սպորտով: Ստիպեք ձեզ ամեն օր զբաղվել ֆիզիկական վարժություններով: Ձեր ճաշակով կարող եք ընտրել վազք, աերոբիկա, արագ քայլք, լող, հեծանվավազք և ֆիզիկական ակտիվության այլ ձևեր:
  • Աշխատեք ազատվել վնասակար սովորություններից: Ինչպես նշեցինք վերևում, նիկոտինն առաջացնում է անոթների սպազմ: Անոթային համակարգի վրա բացասաբար է ազդում նաև ալկոհոլի և սուրճի չարաշահումը: Ավելի լավ է դրանք ընդհանրապես բացառել սննդակարգից:
  • Ճիշտ սնվեք: Տարվա ցուրտ եղանակին հաճախ օգտագործեք ճարպոտ ծովային ձուկ (սկումբրիա, սաղմոն, պանգասիուս): Ցածր հեմոգլոբինի դեպքում նախապատվությունը տվեք այն մթերքներին, որտեղ մեծ քանակությամբ երկաթ է պարունակվում (միս, կակաո): Վահանաձև գեղձի նորմալ գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ է յոդ, որը պարունակվում է ծովային կաղամբում, ծովի աղում, ձկան և ծովամթերքների մեջ:
  • Հետևեք խմելու հաշվեկշռին:  Խմեք բավարար քանակությամբ հեղուկներ (30 մլ մարմնի մեկ կգ-ին): Եթե Դուք ավելացնեք ընդունվող  հեղուկների քանակը, ապա այն կբերի արյան շրջանառության ուժեղացման, ինչից էլ մարմինը կջերմանա:
  • Կոշիկները ճիշտ ընտրեք: Չարժե կրել այնպիսի կոշիկ, որն ամուր գրկում է ոտնաթաթը: Սա հատկապես վերաբերվում է ձմեռային կոշիկներին: Այդպես ջերմափոխանակությունը շրջակա միջավայրի հետ ավելի ինտենսիվ է տեղի ունենում, որը Ձեզ բացարձակապես պետք չէ: Ոտքը կոշիկի մեջ պետք է իրեն ազատ զգա: Եթե կոշիկի մեջ լինի քիչ օդային տարածություն, ապա ոտքն ավելի դանդաղ կսառչի:
  • Կոփվեք: Գարունը և ամառը հարմար ժամանակ են կոփման պրոցեդուրաներ սկսելու համար: Սկսեք օդային լոգանքների ընդունումից՝ աստիճանաբար անցնելով ջրով շփման և լվացման: Այսպես Դուք ոչ միայն կլավացնեք անոթների տոնուսը, այլ նաև զգալիորեն կբարձրացնեք օրգանիզմի իմունային պաշտպանությունը:

Սկզբնաղբյուր. likar.info
Թարգմանությունը. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am
Հիպերբիլիռուբինէմիա. armeniamedicalcenter.am

Հիպերբիլիռուբինէմիան արյան մեջ բիլիռուբինի նորմայից բարձր քանակն է, որն արտահայտվում է մաշկի դեղնությամբ: Նորմայում բիլիռուբինն արյան մեջ պետք է...

Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am
Հիպերհիդրոզ. armeniamedicalcenter.am

Քրտնարտադրությունն օրգանիզմի բնական կարգավորող մեխանիզմներից է, այն օգնում է մարմնի նորմայից բարձր ջերմությունն իջեցնելուն, սակայն կարող է նաև առաջանալ...

Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am
Մթնոլորտային ճնշման ազդեցությունն օրգանիզմի վրա. armeniamedicalcenter.am

Մթնոլորտային ճնշման տատանումները որոշ ազդեցություն ունեն մարդու ինքնազգացողության և օրգանիզմի վրա, որը հաճախ արտահայտվում է զարկերակային ճնշման փոփոխությամբ...

Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am
Ցավ ձախ ենթակողում. armeniamedicalcenter.am

Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից:  Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...

Ախտորոշում
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս տարբերել երիկամային ցավը գոտկատեղի ցավից. armeniamedicalcenter.am

Մեջքի ցավը բավականին տարածված խնդիր է, որը կարող է ի հայտ գալ տարբեր պատճառներից: Օրինակ, այդ շրջանում տհաճ զգացողությունը հնարավոր է միզարտադրության կամ...

Վիրաբուժություն
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am
Ինչո՞ւ է որովայնի ճարպակալումը վտանգավոր. urolog.am

Որովայնի ճարպակալում ասելով չենք հասկանում միայն ենթամաշկային շերտի ճարպը, այլև ընդերային և ներքին օրգանների ճարպը: Ընդերային ճարպը արտազատում է նյութեր, որոնք մեծացնում են ինսուլինի դիմադրությունը...

Ճարպակալում
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am
Եղանակի նկատմամբ զգայունությունը մեծահասակների մոտ. armeniamedicalcenter.am

Եղանակային փոփոխություններից կախվածությունը (ԵՓԿ)՝ մեթեոզգայունությունը, մարդու ընկալունակությունն է եղանակային տատանումներին՝ տաք, ցուրտ եղանակ, խոնավություն, որի արդյունքում արտահայտվում է...

Պլազմաֆերեզ. erebunimed.com
Պլազմաֆերեզ. erebunimed.com

Պլազմաֆերեզը ցուցված է ալերգիաների, մասնավորապես եղնջացանի, ռինիտի, բրոնխիալ ասթմայի, ատոպիկ դերմատիտի ժամանակ: Ժամանակակից բժշկության մեջ պլազմաֆերեզը լայնորեն կիրառվում է նաև էնդոկրին...

ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին
ԵՊԲՀ. Զարկերակային գերճնշում ունեցող մարդկանց շուրջ կեսը տեղյակ չէ դրա մասին

«Հերացի» վերլուծականը շարունակում է հրապարակումները` նվիրված առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններին:

 

Այսօրվա նյութը վերաբերվում է զարկերակային գերճնշմանը...

Սրտանոթաբանություն
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am
Համային զգացողության խանգարումներ. armeniamedicalcenter.am

Համի զգացողության խանգարումը կարող է կապված լինել բերանի խոռոչի խնդիրների կամ տարբեր նյարդաբանական, վարակիչ և այլ հիվանդությունների հետ: Այն կարող է լինել ամբողջական կամ մասնակի...

Իմունիտետ. armeniamedicalcenter.am
Իմունիտետ. armeniamedicalcenter.am

Իմունիտետն օրգանիզմում պատասխանատու է երկու գործընթացի համար. առաջինը օրգանիզմի պաշտպանությունն է հիվանդածին միկրոօրգանիզմներից, հաջորդը՝ օգնելն է օրգանիզմի վնասված հյուսվածքների վերականգնմանը...

Իմունաբանություն
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am
Ինչպե՞ս որոշել օրգանիզմի առողջական վիճակը ոտնաթաթերի օգնությամբ. armeniamedicalcenter.am

Այտուցված ոտնաթաթեր

Երբեմն ոտնաթաթերի այտուցը երկար ժամանակ կանգնելու, անհարմար դիրքով անշարժ նստելու կամ...

Ախտորոշում
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com
Մկանային թուլություն։ Ոտքերի թուլություն. nairimed.com

Մկանային թուլությունը մկանային ուժի նվազումն է մեկ կամ մի քանի մկաններում, որոնցից ամենահաճախ հանդիպող դրսևորումներից է ոտքերի թուլությունը...

Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am
Որո՞նք են մարմնի քորի պատճառները. armeniamedicalcenter.am

Մաշկը քորելու ցանկությունը բնական է, քանի դեռ չի դարձել պարբերական և կպչուն...

Ախտորոշում
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am
Ցավ ուսագոտում. armeniamedicalcenter.am

Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...

Ցավ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ